Ենթադրենք մարդը իր ծնողին կամ երեխային ուզում է տաքսիով տանել բժշկի, ի՞նչ պետք է անի․ Կարեն Քոչարյան

Ենթադրենք մարդը իր ծնողին կամ երեխային ուզում է տաքսիով տանել բժշկի, ի՞նչ պետք է անի․ Կարեն Քոչարյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Կարեն Քոչարյանը։

«Հարց պարետատանը: Հարգելի պատասխանատու այրեր: Հենց նոր Հ/Տ լսեցի, որ այսօր 93 տաքսիներից իջեցվել է 3-րդ ուղևորը:

Ճիշտ հասկացեք, ես կողմնակից եմ ամենախիստ միջոցների և ինքս տնից դուրս չեմ եկել արդեն մի քանի օր, բայց եթե աշխատում է քաղաքային տրանսպորտը և մետրոն(հատկապես երթուղային տաքսիները), ինչ իմաստ ունի տաքսիների ուղևորների քանակի սահմանափակումը:

Հարցս հենց այնպես չեմ տալիս, այլ կոնկրետ օրինակի վրա:

Ենթադրենք մարդը իր ծնողին կամ երեխային ուզում է տաքսիով տանել բժշկի, ի՞նչ պետք է անի»: