«Եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու». Սասուն Միքայելյան

Կիսվիր ընկերներիդ հետ

«Եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու». — Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը:

«Ես միշտ ասել եմ՝ եթե սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի լինեին, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու»:

Հարցին, որ Գագիկ Ծառուկյանն էլ այսօր խոստանում է մեր երկիրը Դուբայ դարձնել, դա ինչքանո՞վ է հնարավոր՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց.

«Ես Իսրայելին եմ նմանեցնում, որովհետեւ մեր տարածաշրջանում մենք նման ենք Իսրայելին՝ թե՛ մեր աշխարհագրական դիրքով, թե՛ մեզ շրջապատող մեր դարավոր  թշնամիներով: Մենք Իսրայելի պես հզոր պետություն կունենայինք մեր տարածաշրջանում»: