«Եթե երկու հոգի մոլորվում են, իշխանություննե՞րն են մեղավոր». Գագիկ Մելքոնյան (Տեսանյութ)

«Եթե երկու հոգի մոլորվում են, իշխանություննե՞րն են մեղավոր». Գագիկ Մելքոնյան (Տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, 1990-ին կազմավորված «Հատուկ գունդը» Եռաբլուրում է: Գնդի կազմում է ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ ասել է. «Խնդիրը հիմնականում պարսկական մեքենաների հետ ա կապված, իսկ եթե երկու հոգի մոլորվում են, գնում են ինչ-որ տեղ, անցնում են, էս իշխանություննե՞րն են մեղավոր…»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Կեսգիշերին մոտ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է նրանց:

Տեսանյութը ստորև