Ե՞րբ ու ինչպե՞ս կհեռանա Պուտինը

Ե՞րբ ու ինչպե՞ս կհեռանա Պուտինը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից պատերազմը սկսվելուց մեկ ամիս անց ԱՄՆ-ի նախագահն էր, որն առաջինը հայտարարեց, թե Պուտինի իշխանությունը տապալվելու է: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Կրեմլի ղեկավար Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմը փորձում էր դարձնել իր ամենամեծ նվաճումը, ցույց տալու համար, թե որքան հեռու է Ռուսաստանը գնացել 1991 թվականին Խորհրդային կայսրության փլուզումից հետո»,- ասում է վերլուածաբան Լիանա Ֆիքսը:

Պուտինը ցանկանում էր տոնել ԽՍՀՄ-ի կազմավորման 100-ամյակը դեկտեմբերի 30-ին՝ ստեղծելով նոր «կայսրություն»: «Սակայն ամեն ինչ այլ կերպ ստացվեց. Դրա հետևում կանգնած քաղաքական համակարգը ապացուցեց, որ չի կարողացել դասեր քաղել իր սխալներից, ասում են փորձագետները: Իսկ պարտությունը, որի ճանապարհով գնում է Պուտինը, տանում է դեպի նրա ժամանակաշրջանի ավարտ, Պուտինի քաղաքական կործանում։

«Ու եթե Պուտինին նույնիսկ հաջողվի ռուսների առջեւ պարտության համար արդարանալ այն հայտարարություններով, որ դրա մեղավորն Արեւմուտքն էր, միեւնույն է, Պուտինի հեռացումն իշխանությունից դառնում է ավելի հավանական»:

Պուտինի համար հույսի նշույլ էր հայտնվել պատերազմի առաջին երեք ամիսներին, երբ ռուս-ուկրաինական բանակցությունները դեռ շարունակվում էին բելառուսական սահմանին, հետո՝ Ստամբուլում։ Բայց Պուտինն այդ հնարավորությունը բաց թողեց Բուչայում և այլ քաղաքներում պատերազմական հանցագործություններ իրականացնելով, միջուկային հարվածներ հասցնելու սպառնալիքներով, քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելով:

Պուտինի պարտության երկրորդ սցենարը, ըստ վերլուծաբանների, պատերազմը շարունակելն է ընդդեմ ՆԱՏՕ-ի: Այս դեպքում, ըստ ռազմագետների, ճակատային գիծը կանցնի ոչ թե Ուկրաինայի տարածքով, այլ` Ռուսաստանի քաղաքների միջով:

Փորձագետները վստահ են, որ այդ դեպքում էլ «ռուսները կշարունակեն երթեր անցկացնել ի պաշտպանություն իրենց ապաշնորհ ցարի։ Սակայն, երբ սկսվի համատարած զրկանքների ժամանակաշրջանը, այնժամ մարդիկ այս երկրում կելնեն ընդդեմ սիրեցյալ միապետի»:

Կա Պուտինին գահընկեց անելու մեկ այլ եղանակ: Դա «պալատական հեղաշրջումն է»: Բայց արդեն մի քանի դար կայսերական նկրտումներ ունեցող եւ շարունակ տարածքներ նվաճած այս երկրի ժողովուրդն իր ցարի աթոռին չէր ցանականա տեսնել «արևմտամետ ժողովրդավար» գործչի: Ավելի հավանական է, որ Պուտինին փոխարինելու գա մեկ այլ պուտին:

Կան վերլուծաբաններ, որոնք չեն բացառում ասենք նրան Ռամզան Կադիրովով փոխարինելու հնարավորությունը եւ կարծում են, որ Պուտինը վերջինիս գոյությունն այսքան ժամանակ հանդուրժել է, որպեսզի Կադիրովի հենքի վրա Արեւմուտքի աչքին ինքն ավելի ընդունելու երեւա:

Պուտինի հեռացումը կարող է նույնիսկ դառնալ քաղաքացիական պատերազմի պատճառ, ինչի արդյունքում կարող է Ռուսաստանը նույնիսկ կազմալուծվել։ Սակայն Արեւմուտքն այս զարգացումը չի գերադասի, քանի որ այն կարող է հղի լինել շատ ու շատ մեծ վտանգներով: Մոլդովայում հին հակամարտությունները կարող են վերածնվել և սրվել, Անկարան կարող է ավելի ակտիվորեն աջակցել Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, Թուրքիան կարող է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Ռուսաստանի կազմալուծումը կազդի ամբողջ աշխարհի, այդ թվում Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի, ինչպես նաեւ Եվրոպայի հակամարտությունների վրա: Արեւմուտքը կկանգնի մեկ այլ մեծ խնդրի առջեւ, երբ Ռուսաստանի տեղն այս դեպքում փորձի վերցնել Չինաստանը:

Այսպիսով, Ռուսաստանում անկարգությունները կարող են ստեղծել անկայունության հորձանուտ, ինչը կհանգեցնի տարածաշրջանային պատերազմների, միգրանտների հոսքերի և տնտեսական անորոշության:

Ուկրաինական պատերազմի ավարտը եւ Պուտինի հեռացումը կարող են տեղի ունենալ արդեն գալիք տարում։ Իսկ սա պահանջում է Արեւմուտքի կողմից խորը եւ հեռատես վերլուծություն։

Փորձագետները հիշեցնում են, թե ինչպես 1917-ին և 1991-ին կործանվեց ռուսական կայսրությունը, և թե ինչպես երկու անգամ էլ այն նորից վերածնվեց:

Արեւմուտքը պիտի օգտվի ռուսական ուժի թուլացման հնարավորությունից, ստեղծելով պայմաններ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամներին պաշտպանելու համար:

Արեւմուտքը պիտի միշտ էլ հաշվի առնի փլուզվող կամ արդեն փլուզված Ռուսաստանի վերակենդանացման հնարավորությունը, այնպես, որ այն այլևս չունենա իր պայմաններն առաջին պլան մղելու հնարավորություն: