«Դուք եք վարչապետ դառնալու, երազ եմ տեսել»․ քաղաքացին՝ Քոչարյանին

«Դուք եք վարչապետ դառնալու, երազ եմ տեսել»․ քաղաքացին՝ Քոչարյանին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ձայնի իրավունք խնդրեց հադրութցի մի տարեց քաղաքացի․ «Էդ ապիկարը պղծել է ծնողներիս գերեզմանը։ Ես Հադրութի շրջանից եմ, 60 տարի ապրում եմ էս ռայոնում։

Ծնողներիս խնդրանքով իրենց էնտեղ եմ տարել հուղարկավորել, ուստի Ձեզ խնդրում եմ՝ էնպես կանեք, որ էդ դավաճանն իր պատիժը ստանա»։ Նա նշեց, որ համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ է դառնալու, քանի որ երազ է տեսել։

Արձաքանքելով՝ Ռոբերտ Քոչարյանն նշեց, որ դա ավելի շատ պատգամ էր․ «Միայն պետք է ասեմ՝ շնորհակալություն վստահության համար և երազի համար»,- ասաց նա։