Դուք ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը»․ Ռուբեն Մելիքյան

Դուք ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը»․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այսօր կրկին ակտիվացան «անցումային արդարադատության» մասին խոսակցությունները։

Այսպիսի պառակտված, անհանդուրժող վիճակի բերված հասարակությունում անցումային արդարադատության գործիքակազմ ներմուծելը իհարկե կնշանակի սովորական տռոցկիզմ՝ անկանխատեսելի հետևանքներով։

Բայց դա իհարկե չի կանգնացնի «անցումայինի» ջատագովներին – նրանցից շատերի մոտիվացիան ո՛չ Հայաստանի հետ կապ ունի, ո՛չ էլ իրավունքի (այսօրվա խուլիգանական միջադեպը՝ ապացույց)։

Այնուհանդերձ, հարգելիներս, կարծում եմ, դուք ավելի շուտ ձեր ծոծրակները կտեսնեք, քան «անցումային արդարադատությունը»։