Դուբայում գողացել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի անվտանգության պետի դրամապանակը, որում եղել է խոշոր չափի գումար

Դուբայում գողացել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի անվտանգության պետի դրամապանակը, որում եղել է խոշոր չափի գումար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արաբական Միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում թալանել են հայտնի գործարար, «ՍԱՍ Գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի ՍՊԸ-ի անվտանգության պետ Արսեն Կարապետյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանից հափշտակել են դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, խոշոր չափի ՀՀ դրամ և Երևանում հայտնի բենզալցակայաններից մեկի լիցքավորման համար եղած մոտ 400 լիտրի բենզինի կտրոն: