Դոն Պիպոյի տան մոտ գտնվող ավտոմեքենաների «ռասկուլաչիտ» անելու տարածքում հրդեհ է բռնկվել. 2 քաղաքացի հրշեջներին արգելում են կրակը մարել

Դոն Պիպոյի տան մոտ գտնվող ավտոմեքենաների «ռասկուլաչիտ» անելու տարածքում հրդեհ է բռնկվել. 2 քաղաքացի հրշեջներին արգելում են կրակը մարել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում՝ Դոն Պիպոյի տան հարևանությամբ գտվող ավտոմեքենաների «ռասկուլաչիտ» անելու վայրում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Հրշեջները սահմանազատել են տարածքը, սակայն «ռասկուլաչիտի» տերերը հրշեջներին ասում են, թե կարիք չկա կրակը մարելու, այդ մեքենաները խոտանված են և իրենք վառել են: