Դոն Պիպոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Դոն Պիպոի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հետախուզում է հայտարարվել Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» նկատմամբ։ Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դոն Պիպո

Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 1-ին (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով։

Նշենք, որ վերջերս խուզարկվել էր Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) տունը։ Նա հաստատել էր լուրը, նաև նշել էր, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել։