Դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, ամանորի գիշերը վատություն անելու ինձ․ Սոնա Շահգելդյան

Դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, ամանորի գիշերը վատություն անելու ինձ․ Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ շատ սիրելի ընկերներ, հետևորդներ, անսահման զանգեր եմ ստանում և՛ շնորհավորական, և՛ անհանգստացած վերջին դեպքերի հետ կապված:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլորին և ասեմ հետևյալը: Ովքեր տեղյակ չէին, դեկտեմբերի 31-ին, առավոտյան, կոտրել էին մեքենայիս ապակին՝ փորձելով վնասել մեքենաս:

Կարծում եմ, որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, ամանորի գիշերը վատություն անելու ինձ: Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այդ գործով:

Եթե տվյալ հանցագործի նպատակն էր ինձ վատություն աներ, որ ես չգնայի նկարահանումների կամ որևէ աշխատանքի, ասեմ՝ գտնվեցին բարի մարդիկ, ովքեր արագ արձագանքեցին խնդրին և վերականգնեցին մեքենայիս ապակին:

Իսկ ահա օրվա ավարտին մի շարք տեխնիկական խնդիրներ առաջացան, որի նպատակն էր խաթարել երաժշտական գործունեությունս: Դա ևս անցավ բարեհաջող և ապացուցեցի ևս մեկ անգամ, որ նման խնդիրների դեպքում անգամ, ես ունեմ մեծ ձայնային տվյալներ և խնդիր չունեմ ֆանագրամա երգելու:

Այսպիսով, ամփոփելով նախորդ տարին, հավելեմ, ամեն խնդիր անցողիկ է, երբ կողքիդ կան հրաշալի ու հատուկենտ ընկերներ ու խումբ: Ցանկանում եմ, որ այս տարի չհանդիպեք ոչ մի դժվարության, իսկ հանդիպելուց, հաղթահարեք հեշտությամբ:

Ուզում եմ ապրենք խաղաղ ու առողջ, թող բոլոր զինվորները տուն գան և երջանկացնեն իրենց մայրերին, քույրերին, կանանց և ընտանիքի մյուս անդամներին: Շնորհակալ եմ անհանգիստ լինելու համար:

Անչափ շոյված եմ ձեր արձագանքներին: Իսկ ես խոստանում եմ, որ չեմ դադարելու աշխատել և ձեզ մատուցել որակյալն ու հաճելին: ես լավ եմ ամեն բան լավ է շատ շնորհակալ եմ ձեզ, թող Աստված ների մեղավորին իսկ ձեզ պես մաքուր սրտով մարդկանց թող տա լավագույնը»: