Դիպուկահարներ՝ Վերնիսաժում. ինչպես են հսկում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Դիպուկահարներ՝ Վերնիսաժում. ինչպես են հսկում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ այցելել է Կառավարության երրորդ մասնաշենք: Նրա այցի ընթացքում տարածքը հսկում էր նաեւ դիպուկահար: Հավելենք, որ այսօր տեղի է ունեցել նաեւ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների նիստ:

Նշենք, որ վարչապետի այցից առաջ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը կառավարության երրորդ մասնաշենքի դիմացի այգուց բերման ենթարկվեց՝ պետական արարողակարգի խախտման պատճառաբանությամբ։

«Ոստիկանությունն ինչպես միշտ սարսափում է այն մտքից, որ քաղաքացիները կարող են հանկարծ Փաշինյանին հիշեցնել կատարած հրեշավոր դավաճանության, Արցախի դավադիր հանձնման և հակապետական գործողությունների մասին»,- ասաց Կարապետյանը։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում