Դեպի Մոսկվա ավիատոմսերի գները նվազում են

Դեպի Մոսկվա ավիատոմսերի գները նվազում են

Armdaily.am-ը գրում է. Այս օրերին ամենաքննարկվող թեման ավիատոմսերի գներն են։

Aviatomser.net կայքից տեղեկանում ենք, որ այսօր Երևան-Մոսկվա ավիատոմս էկոնոմ դասով թռիչքի համար հնարավոր է ձեռք բերել 225 հազար դրամով։ Փետրվար ամսվա համար ամենաէժան ավիատոմսն արժի 219 հազար դրամ։

Մարտ ամսվա համար ամենաէժան ավիատոմսն հնարավոր է ձեռք բերել 89 հազար դրամով՝ մարտի 25-ի համար։

Նշենք, որ փետրվարի սկզբին Երևան-Մոսկվա մեկ ուղղությամբ ավիատոմս հնարավոր էր ձեռք բերել սկսած 270 հազար դրամից, սա այն դեպքում եթե ընտրում եք առանց ուղեբեռի տարբերակը։ Ավիատոմսի գինը հասնում էր մինչև 690 հազար դրամ։