Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տալիս. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տալիս. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Armlur.am-ը գրում է․ Ավելի վաղ հրապարակել էինք, որ ԱԱԾ է հրավիրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործերով: Այսօր ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնեց, որ ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն:

Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձևով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ:

Դավիթ Տոնյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում