Դավթաշենում երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը

Դավթաշենում երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը

Ոստիկանություն օգոստոսի 12-ին՝ ժամը 07։35-ին, ահազանգ էր ստացվել, , որ Դավիթաշենի 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում գլխի վնասվածքով կին կա գետնին ընկած:

Ոստիկանության լրատվական բաժնից Bavnews.am-ին տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 46-ամյա Արմինե Գ.-ն է:

աղջիկ խեղդամահ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ի ժամը 20.00-ից օգոստոսի 12-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 35-ամյա, 41-ամյա և 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ են արել 46-ամյա կնոջը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երեք տղամարդիկ կալանավորվել են: