Դանակահարություն՝ «Կալիֆորնիա» գիշերային ակումբում․ անվտանգության աշխատակիցները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն

Դանակահարություն՝ «Կալիֆորնիա» գիշերային ակումբում․ անվտանգության աշխատակիցները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն

Shamshyan.com-ը․ Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար գյուղում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում դանակահարված քաղաքացիներ կան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Կարապետյաի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝  բաժնի պետ Դավիթ Բարոյանի և ավագ քննիչ Երոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում Փարաքար գյուղի Մեսրոպ Մաշտոց փողոցի վրա գործող.

պարեկային

«Կալիֆորնիա» գիշերային ակումբի դիմաց  վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Մ.-ի և Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Ս.-ի և 47-ամյա Միհրան Ք.-ի միջև, որի ժամանակ Արսեն Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս:

Մինչ ոստիկաններն ու քննիչները որոնում էին Արսեն Մ.-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ Արթուր Ս.-ն «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք վնասվածքով», իսկ Միհրան Ք.-ն «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով տեղափոխվել են իրենց մոտ:

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու  ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները աշխատում են «Կալիֆորնիա» գիշերային ակումբում՝ որպես անվտանգության աշխատակիցներ: