Գումի շուկայում կատվի կերած միսը վաճառում են քաղաքացիներին

Գումի շուկայում կատվի կերած միսը վաճառում են քաղաքացիներին

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպիսի բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։

Տեսանյութում պարզ երևում է, թե կատուն ինչպես է թաթերի վրա ձգվելով՝ համտեսում շուկայում գտնվող մսի բաժնում կախված միսը։ Կատուն ուտում ու հեռանում է, որից հետո այդ մսին վաճառողներից ոչ ոք չի դիպչում, և այն շարունակում է մնալ վաճառքի ենթակա: