Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և ՍԴ յուրացման առերևույթ հանցակազմի հետ. Հրայր Թովմասյանի պաշտպան

Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և ՍԴ յուրացման առերևույթ հանցակազմի հետ. Հրայր Թովմասյանի պաշտպան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։

Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։
Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ՝ կից հրապարակելով տեսանյութ։