Գործող իշխանությունները մեր երկիրը տանում են բռնապետության եւ մի անձի կողմից կառավարման մոդելի. Վանեցյան. Փաստինֆո

Գործող իշխանությունները մեր երկիրը տանում են բռնապետության եւ մի անձի կողմից կառավարման մոդելի. Վանեցյան

«Իրականում պետության սահմանադրական կարգը համարում եմ տապալված, բայց պետք չէ հուսահատվել, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը եւ հավելել,-խոսքը չի վերաբերում անձերի կամ կոնկրետ մարդկանց, ես խոսում եմ երեւույթների մասին։

«Արդարադատությունն ու իրավունքը չի կարող ընտրովի կիրառություն ունենալ՝ որ պահին ինչ պետք է, դա էլ անեն։ Ես կարծում եմ, որ մեր պետության եւ հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր առողջ մարդկանց եւ քաղաքական ուժերի համախմբում պետք է լինի եւ այս դժվարին իրավիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար միասնական լուծումներ պետք է լինեն։

Իրականում մեր հայրենիքն այսօր հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Շատ շատերը կարող է չհասկանան, թե ինչի սկիզբ է դրվել այսօր մեր հայրենիքում։ Ես հստակ կարող եմ ասել, որ գործող իշխանությունները մեր երկիրը տանում են բռնապետության եւ մի անձի կողմից կառավարման մոդելի»,- ասել է նա։