Մամուլ

Գյումրիում հանրահավաք և ավտոերթ է մեկնարկել․ նրանք միանում են բողոքի ակցիային

Գյումրիում հանրահավաք և ավտոերթ է մեկնարկել ընդդեմ ՀՀԿ խմբակցության նախագծի:

«Հենց նոր 61 ստոր պատգամավոր դեմ գնաց ժողովրդին և իր ստորությունն արեց: Դրա համար ենք դուրս եկել, փակել ենք փողոցը, որպեսզի բոլորին իրազեկենք այս մասին: Գյումրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է, հակահեղափոխություն չի լինելու»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները:

Այս պահին ակցիայի մասնակիցները կանգնեցնում են բոլոր մեքենաներն ու անցորդներին, տեղյակ պահում քիչ առաջ կատարվածի մասին և շարժվում առաջ: Մեծ արագությամբ ակցիայի մասնակիցների թիվը մեծանում է: Ոստիկանությունն ուղեկցում է ակցիայի մասնակիցներին:

«Այս պահին մենք իրազեկում ենք բոլորին, քանի որ շատերը  ֆեյսբուքին չեն հետեւում եւ տեղյակ չեն, թե ինչ խայտառակ իրադարձություն է կատարվել ԱԺ-ում: Միաժամանակ հետևում ենք Նիկոլ Փաշինյանի քայլերին և առաջնորդվում նրա խոսքով:

Ընթացքում կհասկանանք, թե Շիրակի մարզից և Գյումրիից ընտրված որ պատգամավորներն են մասնակցել այդ քվեարկությանն ու կհստակեցնենք մեր հետագա քայլերը նրանց մասով ևս»,-ՀԺ-ի հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները։ Այս պահին Գյումրիում փակված է  Սայաթ-Նովա փողոցը:

Ճանապարհ է տրամադրվում միայն շտապբուժօգնության մեքենաներին եւ քաղաքից դուրս մեկնող վարորդներին:

Աղբյուր՝ armtimes.am

Կիսվեք էջում