Գլյասե սուրճ պատրաստելու համեղ բաղադրատոմս

Գլյասե սուրճ պատրաստելու համեղ բաղադրատոմս

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Գլյասե սուրճ պատրաստելու ամենահամեղ տարբերակներից մեկը։ Գլյասե սուրճի հայրենիքը Ֆրանսիան է։ Գլյասե թարգմանաբար նշանակում է սառցե կամ սառեցված։ Կան գլյասեի տեսակներ, որոնց դեպքում պետք է օգտագործել տաք սուրճի և սառցե պաղպաղակի հակադրությունը։

Գլյասեի պատրաստման համար ավելի հարմար է դասական պլոմբիրը` առանց համային հավելումների։

Բաղադրիչներ

1 բաժակ թարմ պատրաստված սուրճ 2 թ․գդ․ / ցանկության դեպքում կարող եք փոխարինել կաթով

2 ճաշի գդալ շոկոլադի սիրոպ / ցանկության դեպքում կարող եք փոխարինել շաքարավազով՝ 2 թ․գդ․

100 գրամ պաղպաղակ

2 ճաշի գդալ հարած սերուցք

սառույց

Գլյասե

Պատրաստման եղանակը

Եփեք սև սուրճն ու թողեք, որ սառչի։ Բաժակի մեջ լցրեք պաղպաղակի գնդիկները և ավելացրեք շոկոլադի սիրոպը։ Ավելացրեք սուրճն ու սերուցքը։

Կաթով սուրճի սիրահարների համար՝ 20 վայրկյան ուժեղ կրակի վրա տաքացնում ենք սուրճը, որպեսզի սուրճի բույրն առավելագույնս բացվի, այնուհետև լցնում ենք կաթը, հասցնում ենք եռման աստիճանի և կրակից վերցնում ենք, որ չթափվի։

Որպես լրացուցիչ բաղադրիչները կարող ենք օգտագործվել նաև քերած շոկոլադ, քաղցրավենիքի փշրանքները կամ կակաոյի փոշի։