«Գիտեի Տղաս, համոզված էի, որ քո սխրանքը ծիլեր է տալու»․ Գոհար Մարտիկյան

«Գիտեի Տղաս, համոզված էի, որ քո սխրանքը ծիլեր է տալու»․ Գոհար Մարտիկյան

Գոհար Մարտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտեի, Տղաս, համոզված էի,

Որ քո սխրանքը ծիլեր է տալու…

(1994թ. հունվարի 31-ին, Քարվաճառի 2018 բարձունքը կյանքի գնով պահպանած, 1 ու կես ժամ թշնամու դեմ մեն-մենակ պայքարած, լեռան ստորոտում՝ հետախուզության արդյունքներին սպասող մարտական բազմաքանակ ընկերներին շրջապատման վտանգից փրկած՝ իմ ԱՇՈՏ ՌՈՒԴՈՒԼՖԻ ՉԱԽՈՅԱՆ)։

ՏԱՐՈՆԻՆ «Ազգային հերոսի» կոչում շնորհել։

Տարոն Անդրեասյան

ԱՇՈՏԻՍ «Մարտական խաչը» մինչ այսօր չշնորհողները թող ամաչեն։ Ես միևնույն է շարունակելու եմ հպարտանալ որդուս (…և 1988-94թ.թ. հաղթանակը կերտած) հերոսների սխրանքով։

Նրանք կերտեցին ու պատմությանը պարգևեցին

ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԴԱՐԸ»։