Գերեվարված Մարալին ՀՀ-ն անձնագիր չի տալիս

Գերեվարված Մարալին ՀՀ-ն անձնագիր չի տալիս

Hraparak.am-ը գրում է․ Ադրբեջանում գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանը կարող է հրաժարվել Հայաստանի քաղաքացու անձնագրից:
Սկանդալային իրավիճակի մասին հայտնի դարձավ Ֆեյսբուքում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հրապարակումից մեկ օր առաջ:

«Հրապարակի»-ի հետ զրույցում Նաջարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն անդրադառնալով խնդրին ասաց, որ իր վստահորդը Բեյրութում է, չի կարող գալ, անձնագիրը ստանալ։

«Ոստիկանության պատասխանը նոր ենք ստացել, ես ուղարկել եմ Մարալին, հիմա ինքը պետք է որոշի։ Քանի որ իրավիճակն եղել է արտակարգ ու լուծումն էլ պետք է լիներ արտակարգ», — նշեց փաստաբանը։

Նրա խոսքով` պետության պատճառով է Մարալը հայտնվել գերության մեջ, ու, եթե տեղեկավտություն են տալիս, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը գտնվում է թշնամի երկրի ձեռքում, պետությունը պետք է շահագրգռված լինի, այդ անձնագիրն անվավեր ճանաչելու եւ նոր անձնագիր տալ.

«Պետության բացի պատճառով է Մարալը հայտնվել գերության մեջ եւ հենց պետությունը, կրկնում եմ, պետք է շահագրգռված լիներ, բայց այդպիսի պատասխան ստացանք»։

Նա նաեւ նշեց, որ եթե խնդիրը չլուծվեց, ապա հարցը կփորձեն լուծել Վարչական դատարանով։