Գերեվարված Արթուր Նալբանդյանի հարազատները լրատվամիջոցներից են տեղեկացել, որ նրան վերդարձնում են

Գերեվարված Արթուր Նալբանդյանի հարազատները լրատվամիջոցներից են տեղեկացել, որ նրան վերդարձնում են

Այսօր վերադարձած գերիների հարազատները լրատվամիջոցներից են տեղեկացել, որ նրանք վերադառնում են հայրենիք:

Hraparak.am-ը զրուցել է Արթուր Նալբանդյանի քրոջ` Անիի հետ, նա մինչև վերջին պահը չէր հավատում, որ եղբայրը վերադարձող գերիների մեջ է:

Արթուրի կինն ու ծնողները րոպեներ առաջ են Գյումրիից մեկնել Երևան, այս պահին տեղեկացրել են, որ իրենց որդուն տեղափոխել են Կանազի հիվանդանոց՝ բժշկական զննություն անցնելու:

Քրոջ խոսքերով իրենց մինչև վերջին պահը եղբոր վերադարձի մասին պաշտոնապես որևէ բան չեն հայտնել: 

Հիշեցնենք, որ հուլիսին Արթուր Նալբանդյանը գերեվարվել էր Սև լճի տարածքից: Այսօր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի օդանավով 2 հայ գերի վերադարձան Հայաստան՝ Մարտակերտ մտած ադրբեջանցու դիմաց: