Գարեգին Բ-ն արդեն Ամենայն հայոց կաթողիկոսը չէ, այլ արդեն որոշակի շարժման հարող 18-րդ կուսակցություն է․ Ազատ Արշակյան
Գարեգին Բ-ն արդեն Ամենայն հայոց կաթողիկոսը չէ, այլ արդեն որոշակի շարժման հարող 18-րդ կուսակցություն է․ Ազատ Արշակյան
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
– Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք գնահատում հանգամանքը, որ եկեղեցին առանց թաքցնելու մտել է քաղաքականություն։ Մասնավորապես, կաթողիկոսի՝ վարչապետի հրաժարականին միանալը։ Կաթողիկոսը դա հիմնավորում է հետևյալ կերպ՝ Եկեղեցին ազատ է իր կարծիքն արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի։
– Ընդհանրապես ես ողջունում եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների աշխուժացումը, աշխարհիկ կյանքին մասնակցելու միտվածությունը։ Նրանք նույնպես հայ մարդ են, առավել ևս նրանցից շատերը ՀՀ կամ Արցախի քաղաքացի են, վերջապես արթնացել են։ Ես, այսպես ասած, միջնադարյան, գրաբարյան մեկուսացումը միշտ սխալ եմ համարել, ծիսական ներկայությունը, ակնհայտորեն անտարբեր հասարակական, քաղաքական կյանքի նկատմամբ։
Այդ ֆունկցիան՝ մկրտություն և հուղարկավորություն, բավարար չէր, Հայ առաքելական եկեղեցին պետք է ապրի իր հավատացյալների, հոտի կյանքով և հոգսերով։ Սա համարում եմ շատ կարևոր։ Վաղուց Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարեփոխումների ժամանակն էր։ Նրանք պետք է ավելի ակտիվ լինեն և ապրեն հայ ժողովրդի կյանքով։
Սակայն նրանք փաստորեն կանգնեցին հետադիմության կողքին, կանգնեցին երեկվա կողքին և երեկ չէ առաջին օրվա քաղաքական ծրագրերը պաշտպանեցին, դա արդեն այլ հարց է։ Փաստորեն նրանք պաշտպանեցին քաղաքական հետադիմության կուսակցությունը։
– Ինչո՞ւ…
– Որովհետև իրենք հետադեմ են, դա է իրենց ուզածը, նրանք լյուստրացիա արեցին, բացահայտեցին իրենց այդպիսին՝ հետադեմ լինելը, պաշտպանեցին կոռուպցիան, պաշտպանեցին կոլաբորացիոնիզմը, պաշտպանեցին քրեաօլիգարխիկ համակարգը։
– Քննադատվեց վարչապետի՝ Սուրբ ծննդյան պատարագին ներկա չգտնվելը։ Կարծում եք՝ ճի՞շտ էր ներկա չլինելը։
– Ո՛չ, վարչապետը պետք է ամեն տեղ ներկա լինի, վարչապետը հիմա փաստորեն լքել է, բացակայել է, հարգելի պատճառը պետք է լիներ առողջապահության նախարարության հատուկ հայտարարությունը նրա առողջական վիճակի ծայրաստիճան վատ լինելու մասին։ Այ դա կլիներ հարգելի, մնացած բոլոր դեպքերում անընդունելի է։
Նա չի կարող ներկա չլինել հայ ժողովրդի համար կարևոր իրադարձության, ինչպես Ծննդյան տոներն են, ինքը նույնպես պետք է լիներ մեզ հետ, նախ պետք է մեզ հետ լինի և՛ այդ օրերին, և՛ մենակության, և՛ սգի, և՛ ուրախության օրերին և առաջինը լինի։ Ի՞նչ է նշանակում՝ խռովել էր տերտերներից, չեկավ մեր հանդեսին։ Խռովել է, թող մատները ծալի, բայց գա կամ հայտարարի, որ աթեիստ է, չի հավատում Աստծու գոյությանը։ Դա կլիներ հարգելի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում