Գաղտնի բանակցությունները հենց էնպես չէին Մարիոթի բարձր հովանու ներքո իրականացվում…

Գաղտնի բանակցությունները հենց էնպես չէին Մարիոթի բարձր հովանու ներքո իրականացվում…

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Եթե չգիտեք ասեմ։

Երբ ամբողջ աշխարհում հյուրանոցային բիզնեսը տապալվեց, ՀՀ-ում այն շարունակում էր ծաղկել, որովհետև ըստ մեր կառավարիչների՝ ԱՀԿ գաղտնի հանձնարարականով ամենաթեթև վարակակիրները՝ նրանք, ովքեր բուժման կարիք չեն զգում, պիտի 14 օր պառկեն ՄԱՐՐԻՈԹԹՈՒՄ։

Հասկանու՞մ եք։

Ասենք երկրով մեկ հերձումներն արգելվում են մորգերի առանձնացված կոյուղագիծ չունենալու պատճառով, բայց արի ու տես որ Մարրիոթթի ունիտազում կղազատելը փիս ախտահանում է արտաթորանքը, ու համաքաղաքային կոյուղագծին միանալը խնդիր չէ։

Ու այսպես, մեր կառավարիչները փոխանակ մարդկանց լույսի ու գազի անջատումը կասեցնեն, մեկ հյուրանոցային համարի մեկ օրվա համար նվազագույնը 10.000 դրամ են հատկացնում 50 դրամանոց Ցիտրամոնը բյուջեյի վրա որպես բուժում նստացնելով։

Բայց սա ամենը չէ։ Բռնվեք։

Երկրով մեկ հանվել են սահմանափակումները, արդեն 2 շաբաթ մարդիկ լիքն են մայթերում, բայց մերոնք դեռ հյուրանոցներում են պահում ոչ միայն առողջ վիրուսակիրներին, այլև կոնտակտավորներին, այսինքն բոլոր նրանց ովքեր շփվել են վիրուսակիրների հետ։ Իհարկե ոչ բոլորին: Բոլորը շատ են։

Մեր կառավարիչները 14 օր պահում են այնքան մարդ, ,որքան պետք է հյուրանոցային բիզնեսը աշխուժացնելու համար։

Հասկանու՞մ եք…

Եթե մի չքավոր գյուղացու լույսը անջատում են՝ խույնյա, կարևորը Մարրիոթթը չկանգնի։

Սերժի, Արմեն Սարգսյան, Ծառուկյանի և Նիկոլի միջև բաց կամ գաղտնի բանակցությունները հենց էնպես չէին Մարրիոթթի բարձր հովանու ներքո իրականացվում…»։