Բնակարանից վտարվող ընտանիքի հայրը դուրս է եկել պատշգամբ․ ժամանել են ոստիկաններ (Տեսանյութ)

Բնակարանից վտարվող ընտանիքի հայրը դուրս է եկել պատշգամբ․ ժամանել են ոստիկաններ (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Կարեն Մովսիսյանն, որն առողջական խնդիրներ ունի, իր 4 անչափահաս տղաների հետ ժամանակավոր բնակություն է հաստատել Տերյան 23-ի լքված բնակարաններից մեկում:

Որոշ ժամանակ առաջ նրան ժամանակ էին տվել լքել բնակարանը, սակայն անօթևան ընտանիքը բնակվելու տեղ չունի, ուստի ստիպված է եղել դիմել դատարան՝ տվյալ հասցեում ժամանակավոր բնակվելու թույլտվություն ստանալու հայցով:

Այս պահին ոստիկանները դուռը կոտրելու ճանապարհով փորձում են ներխուժել բնակարան, ընտանիքի անդամներից մեկը ուղիղ եթերում հայտարարում է, որ դռան տակ երեխաներ կան։

Կարենը պատշգամբիրց դուրս է եկել։

Նշենք, որ Հյուսիսային պողոտային կից գտնվող Տերյան 23, 25 և Լալայանց 37-ի շենքերի բնակիչների խնդիրները վաղուց են ծագել՝ դեռևս 2007թ.,երբ կառավարության համապատասխան որոշմամբ տվյալ շենքները հայտարարվեցին հանրային գերակա շահ:

Հետագայում տարբեր միջոցներով բնակիչներին վտարում էին իրենց բնակարաններից՝ ստիպելով վերջիններիս շուկայականից ցածր գներով վաճարել իրենց բնակարանները: Արդյունքում շենքերում մնացին մի քանի բնակիչներ,որոնք դեռևս պայքարում են:

2019 թ. Տերյան 23-ի բնակարաններից մեկի մուտքի մոտ նաև հրկիզման փորձ է եղել: Բնակիչները վստահ են, որ սա նույնպես նրանց ահաբեկման հերթական փորձ է եղել:

Մանրամասները՝ ստորև տեսանյութումծ