«Բերձորում կարող են ապրել միայն մինչև 1993թ. եղած մարդիկ». Նելլի Թաթոսյան

«Բերձորում կարող են ապրել միայն մինչև 1993թ. եղած մարդիկ». Նելլի Թաթոսյան

«Բերձորում կարող են ապրել միայն մինչև 1993թ. եղած մարդիկ: Մնացածը պետք է դուրս գան մինչև նոյեմբերի 30-ը»,- այս մասին գրել է Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Նելլի Թաթոսյանը:

Նա հավաստիասցնում է, որ խաղաղապահ ռուս գեներալն է այդ մասին տեղեկացրել. «Խաղաղապահ գեներալը, ռուսն ա ասել ռուսը… Հիմա արդեն մերոնք էլ չենք հերքում: Դրա համար ոչ մի պաշտոնական հայտարարություն չեղավ»,- մեկնաբանությունում հավելել է նա:

«Դու նախագա՞հ ես թե բահի կոթ: Պատասխան տուր բերձորցիներին: Մարդիկ արդեն տուն են վառում»,- Արայիկ Հարությունյանին է դիմում նա: