Բարսելոնան ծանրագույն խաղում հաղթում է Լեգանեսին
Բարսելոնան ծանրագույն խաղում հաղթում է Լեգանեսին
Իսսպանիայի առաջնության 23-րդ տուրում Բարսելոնան սեփական հարկի տակ ընդունեց ետնապահներից Լեգանեսին: Հենց մեկնարկային րոպեներից Բարսելոնայի առաջատար Լեո Մեսսին, Սուարեսի գոլային փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը:
Խաղն անցավ լարված վիճակում և արդեն 71-րդ րոպեին Լոպեսը հավասարեցրեց խաղի հաշիվը: Խաղի վերջնամասում Նեյմարի անցումից հետո Լեգանեսի խաղացողները խախտեցին խաղի կանոնները բրազիլացու նկատմամբ և մրցավարը նշանակեց 11 մետրանոց և այն անվրեպ իրացրեց Լեո Մեսսին, հաշիվը դարձնելով 2:1:
Բարսելոնան ծանրագույն խաղում հաղթեց Լեգանեսին և առաջատար Ռեալից ետ է մնում 1 միավոր, սակայն Մադրիդյան թիմը երկու խաղ պակաս է անցկացրել: