Արևածաղկի ձեթի և ձկան յուղի չարաշահումից կարող են մի շարք առողջական խնդիրներ առաջանալ

Գիտնականների խումբը, Իսպանիայի Գրանադա քաղաքի համալսարանի ղեկավարությամբ, պարզել է,  որ սննդակարգում արևածաղկի բուսական յուղի ու ձկան յուղի երկարաժակկետ օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի բորբոքային պրոցեսի:

Հետազոտողները հանգել են եզրակացության, որ արևածաղկի բուսական յուղն ու ձկան յուղը կարող են առաջացնել ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ՝ ճարպային դեգեներացիայի ֆոնի վրա լյարդի բորբոքում:

Առնետների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ ձկան յուղն էլ արագացնում է օքսիդացման պրոցեսները, որոնք սովորաբար սկսվում են ծերության ժամանակ, նպաստում բջիջների ծերացման:

Չնայած, որ ձկան յուղը, որը հարուստ է օմեգա-3-ով, վիտամին D-ով ու համարվում է շատ օգտակար առողջության համար, ևս չի կարելի չարաշահել:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...