Արցախում 17-ամյա տղան 10-ամյա եղբորը սպանել է համակարգչային խաղի ազդեցության տակ

Պատանին հանցանքը կատարել է համակարգչային խաղի ազդեցության տակ: Նոր մանրամասներ Արցախում 10-ամյա երեխայի սպանության դեպքի մասին։

Նախնական տեղեկություններով՝ արցախցի 10-ամյա երեխան սպանվել է առանձնակի դաժանությամբ 17-ամյա եղբոր կողմից։

Ոստիկաններին տված հարցաքննությանը հարազատները պատմել են, որ 17-ամյա պատանին եղբորը  սպանել է անտառում, նրան դանակի և պատառաքաղի բազմաթիվ վնասվածքներ հասցնելով, այնուհետև թաղել փոսում, ապա վերադարձել տուն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 12-ին սպանվել է Արցախի  Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն:

Հարուցված քրեական գործի շրջանակում  ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության 
կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս.Գ-ն։

Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Կիսվիր ընկերներիդ հետ