Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը, ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (Տեսանյութ)

Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը, ճանապարհից օգտվելու խնդրանքով դիմել են Մուրադովին (Տեսանյութ)

Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները խնդրել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի զորախմբին օժանդակել Մարտակերտի շրջանից Վարդենիս անարգել տեղաշարժին:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի կատարումը: Այսինքն, եթե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են տեղաշարժվել արցախցիների վերահսկողության ներքո մնացած տարածքով, ապա իրենց համար էլ, օրինակ, Քարվաճառով ճանապարհ տրվի դեպի Հայաստանի Հանրապետություն:

Բնակիչների կողմից գրավոր խնդրանքը փոխանցվել է ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին: Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունն իրար կապող երկրորդ ճանապարհը փակվել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո:

Տեսանյութը ստորև