Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է

Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է

Արցախում ռուսաստանցի խաղաղապահների տեղափոխող ավտոմեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Թադևոսյանը մանրամասնեց՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա վերջին։

ռուս խաղաղապահներ

«Ռուսաստանցի խաղաղապահներին տեղափոխող ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա։ Երկու զինվորական վիրավորվել են։ Այս պահին բուժհաստատությունում են, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — նշեց արցախցի պաշտոնյան։

«Սա է պատճառը, որ արդեն երկու օր է Արցախում զինծառայողների աճյունների որոնման ու տարհանման աշխատանքներ չեն իրականացվում, որոնք անցկացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում։

Ամենայն հավանականությամբ, այդ աշխատանքները կվերսկսվեն վաղը», — ասաց Հունան Թադևոսյանը, ում հետ հեռախոսազրույցի ձայնագրությունն առկա է «Ազատության» խմբագրությունում: