Արցախում մահացած զինծառայողը Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից էր

Արցախում մահացած զինծառայողը Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից էր

Արցախում այսօր՝ հունիսի 3-ին, ճանապարհատրանսպորտային պատահարից մահացած 19-ամյա զինծառայող Սարգիս Ղուլյանը Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից էր։

Համայնքի ղեկավար Սարիբեկ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքից իրենց քիչ բան է հայտնի։

«Զանգահարել են, ասել՝ վթար է եղել մեքենայով, ինքը մեքենայի մեջ է եղել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ զինծառայողը տան կրտսերն էր, մեկ քույր եւ եղբայր ունի։