Արցախում հակառակորդի սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

զինվորներ

Նշենք, որ Պաշտպանության բանակը հայտնում է, որ այսօր, ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը, կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

«Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ։