Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել

Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել

Արցախի մարտական դիրքերից մեկում հակառաորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է: