Մամուլ

Արցախում բացվել է Լևոն Հայրապետյանի կիսանդրին. ներկա է եղել Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լևոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Լևոն Հայրապետյան

Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լեւոն Հայրապետյանի հարազատները, հասարակայնության ներկայացուցիչներ:

Լևոն Հայրապետյան

Նախագահը կարեւորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լեւոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման ու զորացման գործում՝ ընդգծելով, որ նա միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ:

Կիսվել էջում