Մամուլ

Արցախում ականի վրա պայթելու հետևանքով 20 ադրբեջանցի է զոհվել, 85-ը՝ վիրավորում ստացել

Արցախում ականի վրա պայթելու հետևանքով 20 ադրբեջանցի է զոհվել, 85-ը՝ վիրավորում ստացել

Արցախի գրավյալ տարածքներում պատերազմից հետո ականի վրա պայթելու հետևանքով 20 ադրբեջանցի է զոհվել, 85-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«Նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի 14 քաղաքացիական անձ ու 6 զինծառայող է զոհվել ականի վրա պայթելու հետևանքով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։ Միաժամանակ, տարբեր աստիճանի վնասվածներ է ստացել 16 քաղաքացիական անձ, 69 զինծառայող և Ականազերծման ազգային գործակալության աշխատակից։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել ու տարբեր անցակետեր տեղադրել՝ բնակիչների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ թույլ չտալու համար։

պայթյուն

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվում տարբեր մարդկանց ձերբակալման մասին, որոնք փորձում են գնալ Արցախի գրավյալ տարածքներ։

Արցախի գրավյալ տարածքներ մուտքի արգելքն ադրբեջանական իշխանությունները բացատրում են անվտանգության նկատառումներով, քանի որ տարածքներն ականազերծված չեն, սակայն գլխավոր պատճառներից մեկն իրականացվող թալանն է, որը նոյեմբերի 10-ից ակտիվորեն սկսվել ու հիմա էլ շարունակվում է։

Կիսվեք էջում