Արցախում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը. ՊԲ

Արցախում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը. ՊԲ

Արցախում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը։ Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից, օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական շփման գիծը։

«Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը անօդաչու թռչող սարքեր էր կիրառել Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: