Արցախի հերոս Քյոխը և իր ընտանիքը (ֆոտո)

Արցախի հերոս Քյոխը և իր ընտանիքը (ֆոտո)

«Արցախի հերոս Քյոխը և իր գեղեցիկ ընտանիքը: Հազարավոր կյանքեր փրկած Ջալավյանը», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմինա Դովլաթբեկյանը:

Նշենք, որ Արցախի հերոս Կարեն Աղասու Ջալավյանը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ է, «Եղնիկներ» զորամասի հրամանատարը։

Քյոխ

Կարեն Ջալավյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Կարեն Ջալավյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է Արցախի բարձրագույն պետական կոչման՝ Արցախի հերոսի։