Արտակարգ դեպք Երևանում․ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի վերելակը խափանվել է. 10 երեխա մնացել է ներսում

Արտակարգ դեպք Երևանում․ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի վերելակը խափանվել է. 10 երեխա մնացել է ներսում

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Նոր Նորքի վարչական շրջանում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում վերելակը խափանվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վերելակում եղել է 10 երեխա, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության փորձագիտական լաբորատորիա պետ Մարտին Ասլանյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի երրորդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։