Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ հնչել են կրակոցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Nissan մակնիշի ավտոմեքենա

Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ հնչել են կրակոցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Nissan մակնիշի ավտոմեքենա

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կրակոցի ձայներ են լսվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Սայաթ Պետրոսյանն ու Վահե Ստեփանյանը սահմանազատել են տարածքը, մինչև որ ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը։

nissan krakocner

Օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ պարզվել է, որ անհայտ անձի կամ անձանց կողմից, դեռևս չպարզված հանգամանքներում, կոտրել են Ռուբինյանց փողոցի 19/1 շենքի բակում կայանված նույն շենքի բնակիչ 53-ամյա Վահան Խ.-ին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, հետնամասի ապակին և ձախ կողային հայելին։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Վահան Խ․-ն տաքսու վարորդ է և, ըստ իր հայտարարության, իրեն պատճառվել է մոտ 300․000 ՀՀ դրամի նյութական վնաս։

Կիսվել նյութով