Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս պահին վիրավորին հետազորտում են և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:

զինվոր

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:

Այս պահին հիվանդանոցում բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները: