Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացին անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել

Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացին անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն զանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խոմբը։

Տեղի ուժերով հնարավոր է եղել կանխել այդ քաղաքացու կողմից ինքնասպանություն գործելու փորձը։

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Թ-ն է, և մինչ ոստիկանություն տեղափոխելը, նրան հոգեբանական օգնություն են ցուցաբերել փրկարար-հոգեբանները։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Սա այն դեպքն է, որ պետք է, առաջին հերթին, շնորհակալություն հայտնել բժիշկներին, փրկարարներին, փրկարար-հոգեբանին և Երևանի գնդի պարեկներին, ովքեր կարողացան հոգեբանական ճիշտ զրույց կատարելու արդյունքում 25-ամյա երիտասարդի կյանքը փրկել»։