Արմեն Գրիգորյանն իսկապես առողջական խնդիրներ ուներ․ Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)

Արմեն Գրիգորյանն իսկապես առողջական խնդիրներ ուներ․ Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը իմ ճանաչած մարդկանցից ամենաբարձր արժանապատվություն ունեցող մարդկանցից մեկն էր։ Երբ մենք խոսում էինք իր առողջության մասին, նա մեզ ասում էր՝ լսեք, հիմա մեզնից ո՞վ է բժիշկը, ես, թե՞ դուք։ Եվ իրոք, Արմեն Գրիգորյանը բժշկական կրթություն ուներ։

Նա մեզ ասում էր, որ ինքն իր բուժմամբ զբաղվում է, իսկ մեզ ուղղակի թույլ չէր տալիս խոսել իր առողջական խնդիրների մասին։ Նա մեզ այդպես էլ թույլ չտվեց դատարանում ու այլ մարմիններին բարձրաձայնել այդ խնդրի մասին։

Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

«Գրիգորյանը ասում էր՝ հանկարծ չստացվի այնպես, որ խոսեք իմ առողջականի մասին, իսկ մարդիկ մտածեն, թե դիտավորյալ ենք խոսում, որպեսզի ինքը պատասխան չտա։ Նա ասում էր, որ ինքը եթե մեղավոր է,  պատրաստ է իր ցանկացած խոսքի համար պատասխան տալ։

Նա ասում էր նաև, որ գիտակցում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում, ասում էր նաև, որ ինքը մինչև վերջ պատվով տանելու է դա»,- ասաց նա։

Տեսանյութը ստորև