Արմավիրի մարզում բախվել են ոստիկանական Samand-ն ու Toyota Vitz-ը. կա 3 զոհ. մահացածներից 2-ը ոստիկանական ծառայողներ են

Արմավիրի մարզում բախվել են ոստիկանական Samand-ն ու Toyota Vitz-ը. կա 3 զոհ. մահացածներից 2-ը ոստիկանական ծառայողներ են

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:

Աղբյուրի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից 2-ը ոստիկանության ծառայողներ են, մեկը՝ քաղաքացիական անձ:

Մահացածներից 2-ը հայտնաբերվել են դրսում, մեկն էլ՝ ավտոմեքենայի մեջ: