ՄամուլՍպորտ

Արման Անդրեասյանը հաղթանակը նվիրեց հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին

Արման Անդրեասյանը հաղթանակը նվիրեց հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին

Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի:

70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի Կեմերտելիձեի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին: Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Արման Անդրեասյան

Անդրեասյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ 1/2-ում, 8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ:

Տարոն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի հերոս է։ Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների դեմ։

Կիսվեք էջում