Մամուլ

Արմանն իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին

Արմանն իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։

arman andreasyan 1

Նշենք, որ Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում՝ 70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի Կեմերտելիձեի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին:

Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Կիսվել