Արկադի Մղդսյանը զարմացրել է Reddit-ի օգտատերերին

Հայաստանի Ալավերդի քաղաքից մետաղագործ Արկադի Մղդսյանը դեռ 2016-ին համացանցի հերոս էր դարձել։ Նա YouTube-ում տեսագրություն էր հրապարակել, որտեղ մերկ ձեռքերով «ճեղքում է» հոսող պողպատի հոսքը։ Երկու տարի անց տեսագրությունը Reddit-ում է հայտնվել։ Օգտատերերի միջև իսկակակն «մենամարտ» է սկսվել՝ այդպիսի հնարքի՝ իրական լինելու վերաբերյալ։

Ֆիզիկայից գիտակ օգտատերերը միանգամից «բացել են գաղտնիքը», սակայն նրանց լուրջ չեն ընդունել։ Հետաքրքիր է, որ 2016-ին Արկադի Մղդսյանն ինքն է հայտնել իր հնարքի գաղտնիքը։

Ամբողջ գաղտնիքը նրանում է, որ հնարքից առաջ Մղդսյանը թրջել էր ձեռքերը։

Նյութի աղբյուրը՝ 1in.am