Արթուր Վանեցյանի մայրը նոր պաշտոն է ստացել

Արթուր Վանեցյանի մայրը նոր պաշտոն է ստացել․ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքը։

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, ապրլի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, այն է՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ։

Այսօր Մարգարիտ Ազարյանը, նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական՝ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ:

Վարչապետի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին ասել էր, որ հեռացման պատճառը եղել է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը։