Մամուլ

Արթուր Ալեքսանյանը Գյումրու քաղաքապե՞տ

Արթուր Ալեքսանյանը Գյումրու քաղաքապե՞տ

168.am-ը գրում է․ Շուրջ 3 ամիս առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ իշխանությունները Գյումրիի քաղաքապետի՝ 2021թ. աշնանը կայանալիք ընտրություններին են պատրաստվում ջանադրաբար, սակայն թեկնածուի խնդիր ունեն: Մի քանի թեկնածուներից՝ իշխող ուժի թեկնածությունն, ի վերջո, տարբեր պատճառներով կանգ էր առել գյումրեցի ըմբշամարտիկ, աշխարհի ու օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վրա, ում հայրը, որ նաև վերջինիս մարզիչն է, շտապել էր հերքել տեղեկատվությունը:

Վերջին շաբաթվա ընթացքում կրկին ակտիվացան խոսակցություններն Արթուր Ալեքսանյանի՝ քաղաքապետ դառնալու վերաբերյալ, ու թեպետ օրեր շարունակ ըմբիշի կամ նրա հոր հետ կապ հաստատելու լրագրողական բոլոր փորձերն ապարդյուն են անցել, այնուամենայնիվ, երեկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայության ղեկավար Կարեն Գիլոյանը, մեկնաբանելով լուրը, «Առավոտին» փոխանցել էր Արթուր Ալեքսանյանի խոսքը. «Դա անհեթեթություն է, քանի որ ես պատրաստվում եմ 2021 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին և որևէ այլ բանի մասին չեմ մտածում»:

Ուշագրավ իրավիճակ է ստացվում, որովհետև ըմբիշն անհեթեթություն է որակում այն լուրը, որը քաղաքական իշխանության մակարդակով չի հերքվում, համենայն դեպս, անհեթեթ է որակում պրոցեսները, որոնց անմիջական մասնակիցն է ինքը, ու որքան էլ Ալեքսանյանը հերքի, փաստ է, որ նա այդ հարցով ամիսներ առաջ եղել է Կառավարությունում, ու այն, որ Գյումրու տոնի օրը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու Շիրակի նախկին մարզպետ, ներկայիս պատգամավոր Կարեն Սարուխանյանը հենց այդ հարցով են հանդիպել նրա հետ, նույնպես չի հերքվել:

«Աղաջանյանի՝ Գյումրի գալու և Արթուր Ալեքսանյանի հետ հանդիպելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ «Այո, եղել է Աղաջանյանը, հանդիպել ենք էլ, իսկ Արթուրի մասով՝ Արթուրը մեր ընկերն է, ինքը մեր հպարտությունն է»,- ասաց Սարուխանյանը։

Դիտարկմանը, թե ասում են՝ իրենց ու մեր «հպարտությունը» վաղը կարող է դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սրտի թեկնածուն, Սարուխանյանն ասաց․ «Դե հիմա, էն եմ ասում, որ, եթե որևէ նմանատիպ որոշում լիներ, ես կասեի, բայց, օրինակ, հեչ վատ չէր լինի, եթե հենց Արթուրը լիներ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում